Մակգրեգոր. «Ռոնալդուն արդեն երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ»

Հուլիսի վերջին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այցելեց Կոնոր Մակգրեգորին Լաս Վեգասում գտնվող մարզական ճամբարում:

Մարզիկներն այդ ժամանակ լուսանկարվեցին, մարզվեցին միասին ու ընկերացան: Կրիշտիանուն այդ հանդիպման ժամանակ Մակգրեգորին ասել է, որ «Ռեալի» հետ նոր պայմանագրի կնքումն արդեն իսկ որոշված է:

«Շրջանցել Ռոնալդուին Forbes-ի ամենահարուստ մարզիկների աղյուսակում չափազանց դժվար կլինի, քանի որ նա ինձ ասել է, որ արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ»,- ասել է UFC-ի մարտիկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ