Մահրեզը կմնա «Լեսթերում», բայց…

Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը որոշել է մնալ թիմում, սակայն միայն մեկ մրցաշրջան:

The Guardian-ի տեղեկություններով՝ հենց այս պատճառով է ֆուտբոլիստը հրաժարվել նոր պայմանագիր կնքել թիմի հետ և համաձայն որի՝ շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձ ստանալ:

Ակումբի ղեկավարությունը հանդիպել է ֆուտբոլիստի հետ ու հասկացրել նրան, որ փոխարինող գտնելու դժվարությունների պատճառով չի պատրաստվում ընթացիկ տրանսֆերային պատուհանին վաճառել ալժիրցու իրավունքները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մահրեզի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Լիվերպուլը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ