Մահրեզ. «Աշխարհում 3 ակումբ կա, որոնց համար կլքեմ «Լեսթերը»

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը պատմել է 2 կամ 3 ակումբների գոյության մասին, որոնց համար նա կլքի «Աղվեսներին»:

«Հիմա աշխարհում կա 2 կամ 3 ակումբ, որոնք ինձ կստիպեն լքել «Լեսթերը»: Ինձ թվում է նրանք հասկանում են, թե որ ակումբների մասին է խոսքը: Բայց ես կցանկանայի ավելի երկար խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, սա սուպերլիգա է: Մտադիր եմ հանդես գալ այստեղ, որքան հնարավոր է երկար»,-շեշտել է ալժիրցին:

Հիշեցնենք՝ Մահրեզի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Արսենալը»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ