Մահրեզ. «Ամեն խաղից առաջ Ռանյերին «Լեսթերի» ֆուտբոլիստներին 5 բառ է ասում»

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի բնավորության մասին:

«Սովորաբար Ռանյերին հանգիստ է, նա մեզ թողնում է կատակել հանդերձարանում և ինքը նույնպես կատակում է: Սակայն Կլաուդիոն «Նյուքասլի» հետ խաղի ընդմիջման ժամանակ լրիվ ուրիշ էր: Նա մեզ վրա գոռում էր, իսկ ընդհանրապես նա սիրում է ծիծաղել: Մարզումների ընթացքում  միշտ ուրախ է, իսկ հանդիպումներից առաջ դառնում է ավելի լուրջ և կենտրոնանում իր աշխատանքի վրա: Լինում են դեպքեր, երբ ես ծաղրում եմ նրան, բայց եթե նա անգամ ծիծաղում է, Կլաուդիոն խնդրում է ինձ կենտրոնանալ խաղի վրա: Ամեն խաղից առաջ նա մեզ ասում է 5 բառ ՝ եղեք խելացի, չէ որ դուք ՝ «աղվեսներն» եք:

Ֆենեկ աղվեսը  իմ երկրի ՝ Ալժիրի խորհրդանիշներից մեկն է և առանց խորամանկության չի լինի»,- Մահրեզի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ