Մահացել է Պոլ Պոգբայի հայրը

79 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հայրը:

Ֆասու Անտուանը երկար ժամանակ տառապում էր մի հիվանդությունից, որի բնույթը չի մանրամասնվում: Դեռևս մարտին ֆրանսիացի ֆուտբոլիստը տեսակցության էր գնացել Անտուանին և լուսանկար հրապարակել հոր հետ՝ ծննդյան օրը նշելիս: Ողբերգական լուրը հաստատել է նաև Պոգբայի ընտանիքը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բազմիցս նշել է, որ Պոգբայի հայրը շատ է աշխատել ընտանիքի համար բարեկեցիկ ապագա ապահովելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ