Մահացել է Մուհամեդ Ալին

Համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին մահացել է 74 տարեկանում ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում:

Չորեքշաբթի Ալին հոսպիտալացվել էր շնչառական խնդիրների պատճառով: Սկզբում նախկին մարզիկի վիճակը գնահատվում էր կայուն, սակայն հետո ամեն ինչ վատթարացել է, երբ  Պարկինսոնի հիվանդությունը, որի հետ Ալին պայքարում է 1984 թվականից ի վեր, բարդացրել է թոքերի աշխատանքը:

Իր կարիերայի ընթացքում Ալին հաղթել է 1960 թվականի Օլիմպիադայում՝ ծանր քաշային կարգում նվաճելով չեմպիոնի կոչումը նաև 1964 թ-ից 1966 և 1974 թ.-ից մինչև 1978:

5 անգամ նա ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ: Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկացին անցկացրել 61 մենամարտ՝ հաղթանակ տանելով դրանցից 56-ում (36 նոկաուտ և 5 պարտություն):

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ