Մահացել է լեգենդար գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյը

Այսօր կյանքից հեռացել է 86-ամյա լեգենդար գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյը՝ հայտնում է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Կորչնոյը ԽՍՀՄ-ի քառակի չեմպիոն է(1960, 1962, 1964 և 1970): Նա երկու անգամ՝ 1978 և 1981 թվականներին պայքարել է շախմատային թագի համար, սակայն երկու դեպքում էլ զիջել է Անատոլի Կարպովին:

Վերջին տարիներին Վիկտոր Կորչնոյը բնակվել է Շվեյցարիայում, որտեղ դարձել է հնգակի չեմպիոն:

Ավելացնենք՝ ԽՍՀՄ-ի առաջնությունում Կորչնոյը նորամուտը նշել է ավելի քան 60 տարի առաջ: Նորամուտի մրցաշրջանում զբաղեցրել է պատվավոր 6-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ