Մահացել է բրազիլական ֆուտբոլի լեգենդ Կառլոս Ալբերտոն

Այսօր Ռիո դե Ժանեյրոյում սրտի կաթվածի հետևանքով 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրազիլական ֆուտբոլի լեգենդ, 1970թ. Աշխարհի չեմպիոն հռչակված Բրազիլիայի հավաքականի ավագ Կառլոս Ալբերտո Տորեսը:

Կառլոս Ալբերտոն 53 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում, իսկ «Ֆլումինենսեի» և «Սանթոսի» կազմում հռչակվել Բրազիլիայի չեմպիոն:

Կառլոս Ալբերտոն ներառվել է 20-րդ դարի լավագույն թիմում և ՖԻՖԱ-ի 100 կենդանի լեգենդների ցանկում: Նա զբաղվել է նաև մարզչական աշխատանքով` գլխավորելով 13 ակումբներ և 2 հավաքականներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ