Մագնուս Կարլսենն օգտվեց Արոնյանի ոչ-ոքիից՝ դառնալով Norway Chess 2016-ի հաղթող

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվում է Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում էր Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում, ինչպես արդեն հաղորդել ենք, Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ՝ ընդհանուր վաստակելով 5,5 միավոր 9 հնարավորից:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով 8-րդ տուրից հետո կիսում էր առաջին հորիզոնականն Արոնյանի հետ, կարողացավ սպիտակ խաղաքարերով հաղթել ուկրաինացի Պավել Էլյանովին՝ դառնալով մրցաշարի հաղթող, վաստակելով ընդհանուր 6 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ