Մագնուս Կառլսենը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի 10-րդ պարտիայում սպիտակներով խաղացող Մագնուս Կառլսենին հաջողվեց ռևանշի հասնել Սերգեյ Կարյակինի նկատմամբ ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը՝ 5:5: Աշխարհի չեմպիոնը հմտորեն օգտվեց 56-րդ քայլին Կարյակինի թույլ տված սխալից և վեցժամյա պայքարը հաղթանակով ավարտեց 75-րդ քայլին:

Հանդիպումից հետո Կառլսենը նշել է, որ շատ է հոգնել, սակայն երջանիկ է հաղթանակի համար: Նա խոստովանել է, որ գիշերը վատ է քնել, ուստի ուրախ է, որ կրկին մրցախաղում հանգստյան օր է լինելու:

Մամուլի ասուլիսում Սերգեյ Կարյակինը հետևյալ մեկնաբանությունն է տվել. «Կառլսենը լավ էր խաղում և անընդհատ ինձ համար խնդիրներ էր ստեղծում: Ինչ-որ պահի ցայտնոտում էի գտնվում և սխալ թույլ տվեցի: Այդ պահին շատ բարդ դիրք էր: Շատ հետաքրքիր պարտիա էր մեծ թվով բազմազան լուծումներով: Կարող էի և չպարտվել, սակայն երբեմն դա պատահում է»:

Մրցախաղի նախավերջին՝ 11-րդ պարտիան կկայանա շաբաթ օրը: Սպիտակներով կխաղա Կարյակինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ