Մադրիդյան AS թերթը ներողությւն է խնդրել Պիկեից կտրտված թևքերի սկանդալի համար

Մադրիդյան հեղինակավոր թերթերից մեկի՝ AS-ի տնօրեն՝ Ալֆրեդո Ռելանոն, ներողություն է խնդրել Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեից՝ հանդերձարանում կտրտված թևքերի շուրջ բարձրացրած սկանդալի համար:

Պիկեն դաշտ էր դուրս եկել մարզաշապիկով, որի թևքի վրա չկար Իսպանիայի դրոշի գույները: Մի քանի ԶԼՄ-ներ ենթադրել էին, որ կատալոնացի ֆուտբոլիստը միտումնավոր կտրել է դրոշը, բայց հետագայում հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը կտրել է երկարաթև մարզաշապիկի թևքերը, որոնց վրա դրոշ չի եղել:

«Հույս ունեմ՝ Պիկեն կվերանայի հավաքականում կարիերան ավարտելու որոշումը, ինչպես արեց Լիոնել Մեսին: Բայց ես նրան կարող եմ հասկանալ, նա անարդարացիորեն զրպարտվել է:

Պիկեն, ինչպես և «Բարսելոնայից» շատ ֆուտոբոլսիտներ օրինակ են ծառայել բոլորի համար, սա չպետք է մոռանալ:

Այս միջադեպը նրա համար վերջին կաթիլն էր, բայց հույս ունեմ, որ կփոխի որոշումը»,- ասում է Ռելանոն

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ