Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Մանուել Գարսիա Կիլոնը, ով համարվում է «Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնի գործակալը, իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»: Այս մասին գրում է իսպանական Sport պարբերականը:

Իր հերթին, «Բարսելոնան» դեմ չէ ձեռք բերել Կալյեխոնի տրանսֆերը, սակայն կատալոնացիները պատրաստ են վճարել իսպանացու դիմաց 18 մլն եվրոյից ոչ ավել, այն դեպքում, երբ նեապոլիտանցիները պահանջում են 30 մլն:

Հիշեցնենք, որ նախկինում Խոսե Կալյեխոնը հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ