Մադրիդի «Ռեալի» առաջատարներից մի քանիսը բաց կթողնեն «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բաց կթողնի Լա լիգայի 36-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը:

Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գերմանացուն հանգստանալու հնարավորություն է տվել, որպեսզի վերջինս նախապատրաստվի ՉԼ-ի կիսաեզրափակչի «Ման. Սիթիի» դեմ պատասխան խաղին:

Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն  Կրիշտիանո Ռոնալդուն և Կարիմ Բենզեման:

Ավելացնենք, որ  «Ռեալ Սոսյեդադ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 18:00 :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ