Մադրիդի «Ռեալը» պատրասվում է նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել

Մադրիդի «Ռեալը» մտադիր է «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային տրանսֆերը դարձնել աշխարհում ամենաթանկարժեքը:

Վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ բելգիացին արդեն հայտնել է թիմի ապագա մարզիչ Անտոնիո Կոնտեյին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից:

Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, «արքայական» ակումբը հետևում է իրավիճակին և չնայած, որ ներկա պահին թիմի դարպասապահ Կեյլոր Նավասը գտնվում է հիանալի մարզավիճակում, մադրիդյան գրանդը չի պատրաստվում հրաժարվել Կուրտուային առաջարկություն անելու գաղափարից:

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է բելգիացու տրանսֆերի դիմաց 100 մլն եվրո վճարել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ