Մադրիդի «Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի հաղթող

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2015/16թթ. խաղարկությունն ավարտվեց Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած եզրափակիչով: Եվրոպայի ակումբային խոշորագույն մրցաշարում հաղթողի տիտղոսը վիճարկեցին մադրիդյան երկու թիմեր՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Թիմերը խաղի հիմնական ժամանակում չկարողացան պարզել հաղթողին: Առաջին խաղակեսում Սերխիո Ռամոսի գոլին երկրորդ կեսում՝ հանդիպման 79-րդ րոպեին պատասխանեց Կարասկոն՝ հավասարեցնելով հաշիվը: «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը 48-րդ րոպեին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը: Արդյունքում՝ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Հետխաղյա 11-մետրանոցիների ժամանակ հաջողությունը ժպտաց Մադրիդի «Ռեալին», որն առավելության հասավ 5:3  հաշվով:

  • Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
  • «Ռեալ Մադրիդ» 1-1 «Ատլետիկո Մադրիդ»(5:3)
  • Գոլերը՝ 1-0՝ Ռամոս 15՛, 1-1՝ Կարասկո 79՛
  • Չիրացված 11-մետրանոց՝ Անտուան Գրիզման 48՛(«Ատլետիկո»)
  • «Սան Սիրո» մարզադաշտ, Միլան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ