Մադրիդի մրցաշար. Եզրափակիչում՝ Նովակ Ջոկովիչ – Էնդի Մարեյ

Թենիսի Մադրիդի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը երկու սեթի արդյունքում առավելության հասավ ճապոնացի Կեյ Նիշիկորիի հետ պայքարում՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ:

Մենախաղն ավարտվեց 6:3, 7:6 հաշվով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, կիսաեզրափակիչի մյուս մենախաղում շոտլանդացի Էնդի Մարեյն առավելության էր հասել Ռաֆայել Նադալի հետ պայքարում:

Այսպիսով՝ Մադրիդի մրցաշարի եզրափակիչում հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը՝ համապատասխանաբար ATP վարկանիշային աղյուսակի 1-ին և 2-րդ համարները:

Կարդացեք նաև՝

21

22

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ