Մադրիդի դատարանը վերաբացել է Նեյմարի գործը

Մադրիդի գերագույն դատարանը վերաբացել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխության գործը:

Դեռ հուլիսին գործը փակվել էր` ապացույցների անբավարարության պատճառով: Սակայն այժմ ներկայացվել են նոր փաստեր, որոնք հիմք են հանդիսացել գործի վերաբացման համար:

Մասնավորապես, մեղադրող կողմը պնդում է, որ «Բարսելոնան» խախտել է ՖԻՖԱ-ի տրանսֆերային կանոնակարգը` նախնական վճարի միջոցով արգելափակելով Նեյմարի տրանսֆերն այլ ակումբներ, ինչը մյուս ակումբների ազատ հնարավորությունների սահմանափակում է:

Դատարանն առաջիկայում քննության է առնելու ներկայացված նոր փաստերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ