Մադրիդի «Ատլետիկոյի» տրանսֆերային թիրախները

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշում է կայացրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի հարձակման գիծը՝ հայտնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացի մասնագետը հետաքրքրված է Դիեգո Կոստայի, Էդինսոն Կավանիի, Գոնսալո Հիգուայինի, Ալեքսանդր Լակազետի ու Քևին Գամեյրոյի ծառայություններով:

Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է բաժանվել Կոստայից, եթե նրա տրանսֆերի դիմաց առաջարկեն ոչ պակաս, քան 50 միլիոն եվրո: ՊՍԺ-ում Կավանիին համարում են Իբրահիմովիչի փոխարինող, իսկ Գամեյրոյի տրանսֆերը «Սևիլիան» գնահատում է 40 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ