«Մաչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ». Փաստեր և նորություններ, որոնք պետք է իմանաք դիմակայությունից առաջ

Արսեն Վենգերը և Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակներում  այս շաբաթ կրկին կհանդիպեն:

Իսկ այս դիմակայությունը դիտելուց առաջ ծանոթանանք խաղին առնչվող հետաքրքիր փաստերին և նորություններին:

  1.  Ե՞րբ և որտե՞ղ է կայանալու հանդիպումը:

Հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում շաբաթ օրը ժամը՝ 16:30-ին:

2. Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ» 

Խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնի Զլատան Իբրահիմովիչը: Ուեյն Ռունին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հանդիպմանը ծնկի վնասվածքի պատճառով: Էրիկ Բային, Դեյլի Բլինդը, Քրիս Սմոլինգը չեն կարողանա օգնել թիմին վնասվածքների պատճառով: Մաուրան Ֆելանիի և Անտոնիո Վալենիսայի մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

«Արսենալ»

«Զինագործների» թերևս ամենամեծ կորուստը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ Հեկտոր Բելերինն է, որը կրունկի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից 4 շաբաթով: Սանտի Կազորլան շաբաթ օրը խաղադաշտ չի կարողանա դուրս գալ, քանի որ դեռևս լիովին չի ապաքինվել աքիլլեսյան վնասվածքից: Իսկ Ալեքսիս Սանչեսի մասնակցությունը հանդիպմանը կասկածի տակ է:

3. Հավանական մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Դարմիան, Ջոնս, Ռոխո, Յանգ, Հերերա, Քարիկ, Պոգբա, Լինգարդ, Ռեշֆորդ

«Արսենալ». Չեխ, Մոնրեալ, Կոսիելինի, Մուստաֆի, Գիբս, Կոկլեն,  Ջակա, Ուոլկոտ, Ռեմզի, Օզիլ, Սանչես

4. Ինչո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ այս խաղում

  • Արսեն Վենգերը երբեք չի կարողացել հաղթել Ժոզե Մոուրինյոյին Պրեմիեր լիգայում:
  • «Արսենալը» հաղթել է միջինը 1.59 միավոր նոյեմբերի ամսվա ամեն խաղում:

5. Ինչո՞ւ է «Արսենալը» ֆավորիտ այս խաղում

  • 11 տուրից հետո «Զինագործները» 6 միավորի առավելություն ունեն «Կարմիր սատանաների» նկատմամբ
  • «Արսենալը» պարտություն չի կրել ԱՊԼ-ում «Լիվերպուլին» պարտվելուց հետո
  • Վենգերի սաները վերջին 9 խաղերից 8-ում գոլ են հեղինակել

6. Միմյանց դեմ

Փետրվար 2016-«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Արսենալ»
Հոկտեմբերի 2015-«Արսենալ» 3-0 «Մանչեսթեր Յունայթեդ»
Մայիս 2015- «Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Արսենալ»
Մարտ 2015- «Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Արսենալ»
Նոյեմբերի 2014- «Արսենալ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ»

7. «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առանցքային ֆուտբոլիստը

Զլատանի Իբրահիմովիչի և Ուեյնի Ռունիի բացակայության պայմաններում թիմի հարձակվողական գծի ճնշումը ընկնելու է Մարկուս Ռեշֆորդի վրա:

2015/16 մրցաշրջանի «Արսենալի» դեմ խաղու հենց 19-ամյա ֆուտբոլիստ դուբլը օգնեց հաղթանակի հասնել:

8. «Արսենալի» կազմում առանցքային ֆուտբոլիստ Մեսուտ Օզիլը

Մեսուտ Օզիլ և ամեն ինչ ասված է:

Գերմանացին շարունակում է ցույց տալ բարձրակարգ ֆուտբոլ և լուրջ սպառնալիք է լինելու «ՄՅՈՒ»-ի ոչ փորձառու պաշտպանների համար:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ