M.E.N. Մխիթարյանը քրտնաջան մարզվում է և «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մտադրություն չունի

Manchester News Evening-ը հերքում է այն տեղեկությունները, թե իբր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կհանվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Բրիտանական լրատվամիջոցը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը այժմ քրտնաջան մարզվում է և ոչ մի մտադրություն չունի անգլիական գրանդից հեռանալու:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտում հայտնվել էր սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ:

Այսօր հայ ֆուտբոլիստը բոլոր շանսերը ունի Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին մասնակցելու համար:

Ժոզե Մոուրինյո. «Ժամանակն է, որ Մխիթարյանը ցույց տա, թե ինչի է ընդունակ»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ