M.E.N. «Մոուրինյոն իրավունք չունի ևս մեկ անգամ սխալվելու Մխիթարյանի հարցում »

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  հայտնեց Հենրիխ Մխիթարյանի ապաքինման մասին, ինչից հետո Manchester United Evening News-ը գրեց, որ պորտուգալացին այլևս իրավունք չունի սխալվելու հայ կիսապաշտպանի հարցում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիում խաղաց նոր ապաքինված վնասվածքով և խորացրեց այն:

«Հիմա երբ Մխիթարյանը լիովին ապաքինվել է հավաքականի կազմում ստացած վնասվածքից, Մոուրինյոյի առջև կարևոր խնդիր է կանգնած՝ գրագետ խաղի մեջ մտցնել հայ ֆուտբոլիստին, քանի որ նա մի անգամ արդեն սխալվել է՝ վնասվածք ունեցող Մխիթարյանին գցելով «Մանչեսթեր Սիթիի» ճանկերը»,-գրում է անգլիական լրատվամիջոցը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ