M.E.N. «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Արսենալի» դեմ խաղում

Manchester Evening News-ը հայտնել է  «Մանչեսթեր Յունայթեդի» այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են մասնակցել Անգլիայի առաջնության 12-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպմանը: Բոլոր այս ֆուտբոլիստներին լրագրողներն ու լուսանկարիչները նկատել են Lowry հյուրանոց ժամանելիս, որտեղ թիմը միշտ հավաքվում է խաղերից առաջ:

Անտոնի Վալենսիան, որը երկար ժամանակ բացակայում էր թիմի հայտացուցակից վնասվածքի պատճառով, այսօր կարող է վերադառնալ մանչեսթերյան ակումբի կազմ:

Ուեյն Ռունիին լրագրողները ֆիքսել են ֆուտբոլիստների հետ հյուրանոց ժամանելիս, այսպիսով Անգլիայի հավաքակամի ավագի մասնկացությունը հանդիպմանը ևս չի բացառվում:

Պոլ Պոգբան և Հենրիխ Մխիթարյանը, որոնք դեռևս բնակվում են Lowry հյուրանոցում, ուրբաթ օրը թիմի հետ էին և կարող են այսօր խաղադաշտ դուրս գալ:
Էրիկ Բային, Մաուրան Ֆելաինին, Քրիս Սմելինգը ինչպես արդեն հայտնի է` վնասվածքներ ունեն և չեն մասնակցի տուրի կենտրոնական հանդիպմանը: Իսկ Զլատան Իբրահիմովիչը որակազրկված է:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ