M.E.N. Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպա լիգայի «Զարյայի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպա լիգայի «Զարյայի» հետ խաղին:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը , անգլիական գրանդի առաջիկա հանդիպմանը կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով նոր է ապաքինվել ստացած վնասվածքից հետո:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց էր թողել թիմի վերջին 4 հանդիպումները:

Եվրոպա լիգայի «ՄՅՈՒ» – «Զարյա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը ՝ 23:05 :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ