M.E.N. Հենրիխ Մխիթարյանը կլինի այսօրվա «Սիթիի» հետ խաղի հայտացուցակում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատև դադարից հետո վերջապես կհայտնվի ակումբի այսօրվա «Սիթիի» դեմ խաղի հայտացուցակում:

Manchester News Evening-ի լրագրող Ռոբ Դոուսոնը, ով այսօր ներկա է եղել «Յունայթեդի» մարզմանը, իր թվիթերյան էջում գրել է, որ Մխիթարյանը այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ և վերջապես կհայտնվի 18 ֆուտբոլիստների ցուցակում: Բացի այդ ֆուտբոլիստը մնացած խաղացողների հետ այժմ գտնվում է The Lowry հյուրանոցում:

Ավելացնենք, որ տեղեկություններ կան, որ Մարուան Ֆելաինին նույնպես պատրաստ կլինի հանդիպմանը:

ECE_11_MAN_UNITED_LOWRY

M.E.N. Մխիթարյանը քրտնաջան մարզվում է և «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մտադրություն չունի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ