M.E.N. Հենրիխ Մխիթարյանը հայտնվելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում է

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ խաղադաշտ «Բերնլիի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում, հայտնում է Manchester United Evening News-ը:

Ակումբի հիմնական կազմը խուսափել է լրագրողների հետ հանդիպումից՝ առավոտյան հյուրանոցից հեռանալիս, սակայն մի շարք երկրպագուներ տեսել են  այն ֆուտբոլիստներին, որոնք մեկնել են մարզմանը:

Նրանց թվում է եղել Հենրիխ Մխիթարյանը, Խուան Մատան, Էշլի Յանգը, Մարկոս Ռոխոն, Զլատան Իբրահիմովիչը և Ջեսի Լինգարդը:

Ֆուտբոլիստները ինքնագրեր են բաժանել երկրպագուներին և լուսանկարվել նրանց հետ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բերնլի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին՝ 18:00-ին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը տեղ չի գտնում «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում 1 ամսից ավելին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ