M.E.N. Բոլորի աչքերը Հենրիխ Մխիթարյանի վրա են

Օրեր առաջ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցելու է Եվրոպա լիգայի «Ֆեյենորդի» հետ խաղին և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը այժմ շատ մեծ ճնշման տակ է գտնվում:

Manchester News Evening-ը գրում է, որ Հենրիխը շատ երկար է սպասել այս պահին, որպեսզի ստանա իր շանսը և եթե նա չօգտագործի այն, ապա կարող է նորից հայտնվել, թիմի հայտացուցակից դուրս:

Սակայն եթե նրան հաջողվի ցուցադրել այն, ինչ նա անում էր Դորտմունդի «Բորուսիայում», ապա դա Մոուրինյոյի թիմը ավելի կուժեղացնի: Նա չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ անգամ կորցնել իր շանսը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեյենորդ» կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը ՝ 00:05 :

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ