Մ-21 ԵԱ. Սիմոնյանի հիանալի գոլը չփրկեց Հայաստանի հավաքականին պարտությունից

Ֆուտբոլի ակադեմիայում Եվրոպայի 2017 թվականի երիտասարդական առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Ուելսի ընտրանու հետ:

Մեր ընտրանին հերթական պարտությունը կրեց որակավորման փուլում և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը վաստակած 1 միավորով:

Ուելսի երիտասարդական հավաքականն առավելության հասավ 1-2 հաշվով: 19-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Էլիս Հարիսոնը: 67-րդ րոպեին Արամ Շահնազարյանը գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 0-2: Րոպեներ անց Արտյոմ Սիմոնյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 1-2, իսկ 90-րդ րոպեին ուելսցիների կիսապաշտպան Տոմի Օ՛Սուլիվանը հաշիվը դարձրեց 1-3:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ