Մ-21 ԵԱ. Հայաստանի հավաքականի 5-րդ անընդմեջ պարտությունը

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման մրցաշարի 5-րդ խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Լյուքսեմբուրգի ընտրանուն:

Հայաստանի թիմը խաղավերջում՝ 83-րդ րոպեին բաց թողած գոլի արդյունքում պարտվեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփեց Լյուքսեմբուրգի թիմի ու «Ժենեսի» պաշտպան Միլոշ Տոդորովիչը:

9-րդ տուրից հետո Հայաստանի Մ-21 հավաքականը վաստակած 1 միավորով եզրափակում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ այս պարտությունը մեր ընտրանու համար 5-րդ անընդմեջն էր ընթացիկ մրցաշարում:

Հայաստանի թիմի հետ նույն խմբում են ընդգրկված նաև Դանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ուելսի ու Լյուքսեմբուրգի ընտրանիները:

Հայաստանի երիտասարդական հավաքականը խաղաց հետևյալ կազմով՝

1, Արման Մելիքսեթյան 2, Սերոբ Գրիգորյան 3 Գևորգ Խուլոյան 4 Արամ Շահնազարյան 6 Արմեն Մանուչարյան 9 Ռազմիկ Հակոբյան 11 Նաիրի Մինասյան 13 Համլետ Ասոյան (8. Գոռ Աղբալյան, 72) 16 Օրբելի Համբարձումյան (14 Գրիգոր Աղեկյան, 58) 18 Ալիկ Առաքելյան 23 Արտյոմ Սիմոնյան (ա) (7 Պետրոս Ավետիսյան, 78)

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ