Մ-21. Հայաստան – Բուլղարիա խաղի մրցավարական անձնակազմը

Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության Հայաստան-Բուլղարիա ընտրական հանդիպումը կսպասարկի Հունաստանի մրցավարական անձնակազմն Անաստասիոս Պապապետրուի գլխավորությամբ՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մրցավարի օգնականները կլինեն Իոանիս Տումպակարիսը և Միխաիլ Դոսիսը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Դիմիտրիոս Կարանտոնիսը:

Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Ֆուտբոլի ակադեմիայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ