Մ-19. Մոլդովա – Հայաստան՝ 1-2 (տեսանյութ)

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Մոլդովայի Մ-19 ընտրանու հետ:

Մոլդովայում կայացած երկրորդ հանդիպումն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով՝ 1-2 հաշվով: Հիշեցնենք, որ հավաքականների միջև առաջին ընկերական խաղն ավարտվել էր 2-2 հաշվով:

Հանդիպման 1-ին րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Էմիլ Ղուկասյանը: 51-րդ րոպեին Էդգար Մովսիսյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 60-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը, ով 59-րդ րոպեին փոխարինել էր մեր թիմի առաջին գոլի հեղինակ Էդգար Մովսիսյանին:

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
Նիկոլաս Մելիքյան(Վարդան Շահատունի, 61՛), Էդգար Գրիգորյան, Էմիլ Ղուկասյան, Հայկ Սարգսյան, Վահագն Ենգոյան(Վահե Մուրադյան, 59՛), Հովհաննես Հարությունյան(Արթուր Խաչատրյան, 78՛), Արթուր Նադիրյան, Էրիկ Վարդանյան, Արմեն Խաչատրյան(Դավիթ Բաղդասարյան, 46՛), Ալբերտ Մնացականյան(Սամվել Սպերտսյան, 46՛), Էդգար Մովսիսյան(Վահան Բիչախչյան, 59՛):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ