Լյուկ Շոուի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը Մանչեսթերյան դերբիին շարունակում է մնալ կասկածի տակ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Լյուկ Շոուի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ԱՊԼ-ի առաջիկա տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին շարունակում է մնալ կասկածի տակ:

Շոուն սրունքի վնասվածք էր ստացել ԱԱ 2018 որակավորման փուլի Սլովակիա – Անգլիա հանդիպման ժամանակ: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես վնասվածք էր ստացել միջազգային հանդիպումների ժամանակ: Հայ ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Իր հերթին Մխիթարյանը հայտարարել էր, որ դեռ չգիտի կկարողանա մասնակցել Մանչեսթերյան դերբիին, թե ոչ:

«Սիթիի» կազմում հանդիպմանը չի մասնակցի Սերխո Ագուերոն, ով որակազրկվել է 3 խաղով:

Ավելացնենք. որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ