Լյուբիշա Տումբակովիչ. «Մխիթարյանը լուրջ վտանգ է ներկայացնում»

Չեռնոգորիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը արդեն մեկ ամիս  լիարժեք մարզվում է և «Ֆեներբահչեի» հետ խաղում անցկացրեց 30 րոպե: Նա լուրջ վտանգ է ներկայացնում խաղադաշտում: Նա կառուցողական ոճի ֆուտբոլիստ է, ինչպիսին է Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կամ Ռումինիայի ընտրանու ֆուտբոլիստ Ստանկուն:

Նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ում պետք չէ լրացուցիչ ներկայացնել: Բավական է դիտել նրա խաղը թիմերում, որտեղ նա խաղացել է»,- ասել է Տումբակովիչը:

Չեռնոգորիայի հավաքական գլխավոր մարզիչ. «Գալիս ենք Երևան 3 միավորի համար»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ