Լյովը նշել է այն 2 թիմերին, որոնք լավագույն խաղն են ցուցադրում Եվրո-2016-ում

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոայիմ Լյովը պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումից Իտալիայի դեմ:

«Դա հանդիպում է լինելու այն 2 թիմերի միջև, որոնք լավագույն խաղն են ցուցադրում Եվրո-2016-ում: Իտալիայի խաղը տպավորում է:

Հանդիպումը բաց է լինելու, հետաքրքիր և ինտենսիվ:

Մեր վերջին պարտությունները Իտալիայի դեմ պաշտոնական խաղերում մեզ շատ կօգնեն շաբաթ օրը»,-շեշտել է Լյովը:

Հիշեցնենք՝ Գերմանիա-Իտալիա խաղը տեղի կունենա Բորդոյում հուլիսի 2-ին՝ 23:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ