Լյովը կշարունակի գլխավորել Գերմանիայի հավաքականը

Յոայիմ Լյովը որոշում է ընդունել շարունակել մարզչական կարիերան Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին:

Այդ մասին մարզիչը տեղեկացրել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռայնհարդ Գրինդելին: Լյովը հայտնել է, որ մինչև պայմանագրի ավարտը չի լքի թիմը:

«Հզոր մարզիչը միշտ էլ մեծ նվաճում է: Իհարկե, ԵՎՐՈ-2016-ի կիսաեզրափակչից հետո բոլորս էլ հիասթափված էինք: Վերջին շաբաթներին շատ ուժեր ծախսեցինք:

Սակայն մի քանի օր հանգստանալով՝ հասկացա, որ Գերմանիայի հավաքականին չեմ հիասթափեցրել: Մենք ամենաերիտասարդ թիմն էինք ԵՎՐՈ-ում: Այս թիմը մեծ ներուժ ունի: Շատ ուրախ կլինեմ շարունակել աշխատել այս ֆուտբոլիստների հետ և զարգացնել հավաքականը ԱԱ-2018-ի համար»,-ասել է գերմանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ