Լյով. «2 տարի առաջ էլ էին ասում, որ մենք առաջատարներ չունենք, իսկ հետո մենք հաղթեցինք ԱԱ»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատասխանել է թիմի նախկին կիսապաշտպան Միխայիլ Բալակի խոսքերին:

Հիշեցնենք՝  Բալակը հայտարարել էր, որ ներկայիս Գերմանիայի հավաքականի կազմին պակասում է բնավորությունը և ֆուտբոլիստների անձնական հատկանիշները առաջնությունը հաղթելու համար:

«Ամեն ինչ, կարծես թե, կրկնվում է: Նման խոսքերը ինձ մոտ ծիծաղ են առաջացնում: 2014 թվականին նույնպես կարելի էր լսել այդպիսի մեկնաբանություններ, որ մենք չունենք առաջատարներ: Իսկ հետո Գերմանիայի հավաքականը դարձավ չեմպիոն  և հանկարծ պարզվեց, որ մենք հիանալի առաջատարներ ունենք:

Հիմա մենք ոչ-ոքի խաղացինք Լեհաստանի հավաքականի հետ, և ամեն ինչ նորից սկսվեց: Մեր ֆուտբոլիստները առաջատարի հատկանիշներ ունեն»,-ընգծել է գերմանացի մասնագետը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ