Լուկաս Վասկեսը կարող է բաց թողնել «Դեպորտիվոյի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է բաց թողնել Լա Լիգայի 2015/16 մրցաշրջանում իր թիմի վերջին հանդիպումն՝ ընդդեմ «Դեպորտիվոյի»: Կիսապաշտպանը ձգել է մկանները «Վալենսիայի» եմ վերջին խաղի ժամանակ, ինչը հաստատվել է այսօր տեղի ունեցած բուժզննման արդյունքում: Նա ստիպված էր եղել լքել խաղը 75-րդ րոպեին՝ Էնցո Պերեսի կոպիտ խաղի արդյունքում:

Առայժմ հայտնի չէ՝ ինչքան արագ նա կվերականգնվի, սակայն Զինեդին Զիդանը չի ուզում ռիսկի գնալ, ուստի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Դեպորտիվոյի» դեմ խաղը, որպեսզի պատրաստ լինի մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ