Լուկաս Պոդոլսկին ավարտեց միջազգային կարիերան

«Գալաթասարայի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին որոշել է ավարտել իր միջազգային կարիերան:

31-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Գերմանիայի ազգային հավաքականի կազմում 2004թ.: Այս ընթացքում Պոդոլսկին անցկացրել էր 129 հանդիպում և խփել 48 գոլ: Այս ցուցանիշով հարձակվողը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Գերմանիայի հավաքականի պատմության մեջ:

Ավելացնենք, որ Բունդեսթիմի կազմում Պոդոլսկին դարձել է Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 2 անգամ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ