Լուկակուն կհեռանա «Էվերթոնից»

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մտադիր չէ թարմացնել պայմանագիրը ակումբի ղեկավարության հետ, այդ մասին հայտնել է լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:

«Լուկակուն ինձ ասել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը»,-նշել է Կումանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ 23-ամյա հարձակվողը վերադառնալու է «Չելսի»: Բելգիացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2019 թվականի ամռանը:

Լուկակուն Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի 31 հանդիպումներում 23 գոլ և 6 գոլային փոխանցում է գրանցել իր հաշվին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ