Լուկակուին տեսել են «Բորուսիայի» մարզաբազայում

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին տեսել են Դորտմունդի «Բորուսիայի» ուսումնամարզական բազայում՝ հայտնում է Sky Sports-ի ժուռնալիստը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ գերմանական ակումբը պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել բելգիացի հարձակվողի համար: Լուկակուն համարվում է Իլկայ Գյունդոգանի հիմնական փոխարինողը: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն 32 խաղում դարձել է 18 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ