Լուկա Տոնի. «Յուվենտուսի» հետ հանդիպումը կլինի վերջինը իմ կարիերայում»

«Վերոնայի» հարձակվող Լուկա Տոնին հայտարարել է, որ Սերիա Ա-ի 37-րդ տուրի «Յուվենտուսի» հետ հանդիպումը կլինի նրա համար վերջին իր կարիերայում:

«Կիրակի օրը կայանալիք հանդիպումը կլինի վերջինը իմ պրոֆեսիոնալ կարիերայում: Ցավալի որոշում էր, բայց ինձ հաճելի է կիսել այդ պահը «Վերոնայի» երկրպագուների հետ»,- ասել է Տոնին:

Հիշեցնենք, որ Տոնին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Պալերմոյի», «Ֆիորենտինայի», «Բավարիայի», «Ռոմայի» և «Յուվենտուսի» կազմում:

2006թ. Իտալիայի ազգային հավաքականի հետ միասին դարձել է աշխարհի չեմպիոն: Իտալիայի առաջնությունում երկու անգամ դարձել է լավագույն ռմբարկու (2005/06 – 31 գոլ, 2014/15 – 22 գոլ), 2006թ. նվաճել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ