Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել ու չի մասնակցի «Վալենսիայի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարողանա մասնակցել «Վալենսիայի» դեմ հանդիպմանը՝ հաղորդում է իսպանական AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ խորվաթ ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Զինեդին Զիդանը «Վալենսիայի» դեմ հանդիպմանը երկրորդ կազմն է խաղադաշտ դուրս բերելու:

«Ռեալ Մադրիդ» – «Վալենսիա» խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ