Լուիշ Ֆիգու. «Ոչ ոք ինձանից «Բարսելոնայի» մասին ոչ մի վատ բառ չի լսի»

«Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն պատմել է, թե ինչպես է որոշել կատալոնական ակումբից տեղափոխվել Մադրիդ:

«Ոչ ոք ինձանից «Բարսելոնայի» մասին ոչ մի վատ բառ չի լսի, դա իմ կարիերայի հիանալի հատվածներից մեկն էր, ես այնտեղ աճեցի որպես ֆուտբոլիստ ու իսկապես երջանիկ էի այդ 5 տարիների ընթացքում: Դրա համար էլ միայն լավը կարող եմ ասել:

Տեղափոխությունը «Ռեալ» լուրջ որոշում էր: Ես գիտեի, որ տեղափոխվելով Մադրիդ, կշահեմ հայտնիության ու տիտղոսների, ինչպես նաև ֆինանսի հարցում»,-ասել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ