Սուարեզը՝ Իսպանիայի առաջնության 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեզը ճանաչվել է Իսպանիայի առաջնության 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Ավարտված մրցաշրջանում հարձակվողը նաև դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ վերջ դնելով Մեսի և Ռոնալդու գերակայությանը Պիչիչիիի համար մղվող պայքարում: Բացի այդ, ուրուգվայցին  3-րդ անգամ նվաճել է Ոսկե խաղակոշիկ մրցանակը:

Հիշեցնենք՝  Սուարեզը Իսպանիայի առաջնության 35 խաղերում հեղինակել է 40 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում:

Իսկ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ: Իսպանացին 2-րդ տարին անընդմեջ իր սաների հետ նվաճում է Լա լիգայի գավաթը:

էնրիկե

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ