Լուիս Սուարեսի նախկին խաղընկերը բացահայտել է ուրուգվայցու տարօրինակ սովորությունը

«Լիվերպուլում» Լուիս Սուարեսի նախկին խաղընկեր Դենի Ուիլսոնը, ով այժմ հանդես է գալիս «Գլազգո Ռեյնջերսում», պատմել է, թե ինչ տարօրինակ սովորությամբ էր առանձնանում ուրուգվայցին մարզումների ժամանակ:

«Նա ամեն օր մարզվում էր, ու տեսնում էինք, որ նա լավագույններից մեկն է: Սակայն տարօրինակ էր, որ նա երբեք չէր կապում իր խաղակոշիկների քուղերը»,-ասել է Ուիլսոնը:

Սուարեսին նույնիսկ չէր խանգարում այն, որ նա չկապված քուղերի պատճառով շատ հաճախ հայտնվում էր խոտածածկին: Հետաքրքիր է, որ նման սովորություն ունեցել է նաև լեգենդար Դիեգո Մարադոնան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ