Լուիս Սուարեսը խոստովանել է, թե ինչու է լաց եղել «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հիշել է այն ժամանակահատվածը, երբ երկարատև որակազրկում էր ստացել «Մունդիալ-2014»-ի ժամանակ Ջիորջո Կյելինիին կծելու համար:

«Ես հիշում եմ՝ ինչպիսի զրույց ունեցա «Բարսելոնայի» այդ ժամանակվա մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ և խոսակցության մեծ մասի ընթացքում լաց եղա, քանի որ չէի կարողանում հավատալ՝ «Բարսելոնան» դեռ ցանկանում է հրավիրել ինձ, չնայած Կյելինիի հետ կապված միջադեպին: Դա ինձ ուժ տվեց, որպեսզի ավելի վստահ վերադառնամ որակազրկումից հետո: Երբեմն ես դիտում եմ այդ ժամանակվա լուսանկարները և տեսանյութերը: Ես կարծես կալանավորված էի մարզասրահում մարզիչների հետ՝ պաշտպանվելով մամուլից:

Երեխաներս հարցնում էին՝ ինչու ես չէի մարզվում թիմակիցներիս հետ, իսկ ես նրանց ճշմարտությունն ասացի: Դրանք դժվարին ժամանակներ էին: Ինձ համար հեշտ չէր ծալել ձեռքերս և տանից հետևել Չեմպիոնների լիգայի հանդիպումներին»,- ասել է Սուարեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ