Լուիս Սուարեսը ստացավ Ոսկե խաղակոշիկը

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը ճանաչվել է 2015/16 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ռմբարկուն, այսօր ստացավ իր մրցանակը:

Ուրուգվայցին 40 գոլ էր հեղինակել բոլոր մրցաշարերում և հավաքել 80 միավոր, նրան հաջորդում էին Գոնսալո Հիգուաինը (36 գոլ) և Կրիշտիանու Ռոնալդուն (35 գոլ):

Սուարեսը առաջին ֆուտբոլիստն է Կրիշտիանու Ռոնալդուից և Լիոնել Մեսիից զատ, որը 2009 թվականից ի վեր նվաճում է այս մրցանակը:

Նշենք, որ պարգևատրման արարողության ներկա էին 29-ամյա ֆուտբոլիստի ընտանիքը, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին, Անդրես Ինյեստան, Սերխիո Բուսկետսը:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ