Լուիս Սուարեսը գերազանցեց Ռոնալդոի արդյունքը

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ խաղի ժամանակ իր հաշվին գրանցեց պոկեր (8-0):

Ուրուգվայցին «Բարսելոնայի» կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում իր գոլերի քանակը հասցրեց 49-ի և կարողացավ շրջանցել կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոին, ով 1996/97 մրցաշրջանում խփել էր 47 գոլ:

Այս ցուցանիշով առաջատար է համարվում Լիոնել Մեսին, ով 2011/12 մրցաշրջանում  խփել էր 72 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ