Լուիս Սուարեսը 100 խաղում ավելի շատ արդյունավետ միավոր է հավաքել, քան Մեսին և Ռոնալդուն

Շաբաթ օրը «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը Լա Լիգայի «Ալավեսի» (1-2) հետ խաղում անցկացրեց իր 100 հանդիպումը կատալոնական ակումբի կազմում:

100 հանդիպումների ընթացքում Սուարեսը խփել է 88 գոլ և կատարել 43 գոլային փոխանցում, հավաքելով 131 միավոր «գոլ + գոլային փոխանցում»  համակարգում: Այս ցուցանիշով հարձակվողը կարողացավ գերազանցել Լիոնել Մեսիին, ով իր հաշվին գրանցել էր 41 գոլ, 14 գոլային փոխանցում և 55 միավոր «գոլ + գոլային փոխանցում» համակարգում:

Նշենք, որ ուրուգվայցին գերազանցել է նաև «Ռեալի» հարձակվող  Կրիշտիանո Ռոնալդուին, ով մադրիդյան ակումբի առաջին 100 խաղերում խփել էր 95 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում, հավաքելով 124 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ