Լուիս Էնրիկեն նշել է, թե որ ակումբին չէր ցանկանա հանդիպել ՉԼ 1/4 եզրափակչում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի ելույթների մասին՝ «Արսենալի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակից հետո:

«Այն, որ մենք 9-րդ տարին շարունակ դուրս ենք գալիս ՉԼ քառորդ եզրափակիչ, լավ վիճակագրություն է: Չգիտեմ՝ արդյոք կա մեկ այլ թիմ, որ արել է նույնը: Ուրախ կլինեմ քառորդ եզրափակչում խաղալու ցանկացած մրցակցի դեմ: Միակ թիմը, որի հետ չէի ցանկանա հանդիպել, դա հենց «Բարսելոնան» է»,-ասել է Էնրիկեն:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ