Լուիս Էնրիկեն ցանկանում է իր թիմում տեսնել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է իր թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, իսպանական գրանդը դեռ նախորդ մրցաշրջանում էր հետաքրքրված արգենտինացի ֆուտբոլիստով, սակայն իտալական ակումբի ղեկավարությունը չցանկացավ անգամ քննարկել վերջինիս արժեքը:

Այժմ իսպանական լրատվամիջոցը պնդում է, որ կատալոնական ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփորձի ձեռք բերել Դիբալային, ով հիանում է Լեո Մեսիի խաղով և երազում է խաղալ նրա կողքին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ